Ուկրաինայի Զապորոժե քաղաքում Հայկական եկեղեցու հայաթից Հայ բարերարները արդեն 28 օր է անվճար հաց են բաժանում . (տեսանյութ)

Ինչպես SLIM news-ին տեղեկացրեց Զապորոժեի Հայկական եկեղեցու տերհայր Հուսիկ Նուրիջանյանը ՝ արդեն 28 օր է Հայկական եկեղեցու հայաթից Հայերի կողմից անվճար հաց է բաժանվում Ուկրաինայի կարիքավոր քաղաքացիներին:

«Օր 28…Զապորոժիեի հայկական եկեղեցու տարածքում ամեն օր ժամը 15:00-ից շարունակվում է մարդասիրական օգնությունը կարիքավորներին, հացի, մանկական սննդի, մանկական խաղալիքների բաժանումը Զապորոժիեի շրջանի հայ համայնքի, հարգելի բարերարների կողմից և ոչ միայն: Հասցե՝ Պոբեդի 76 (5-րդ քաղաքային հիվանդանոցի մոտ) :» , – գրված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք , որ Ուկրաինայի տարբեր քաղաքներում Հայերը բարեգործությամբ են զբաղված : Մի քաղաքում Հայ տատիկը եռագույն դրոշը ուսերին բորշչ էր պատրաստել և բաժանել քաղաքացիներին:

Եվս մեկ Ուկրաինական քաղաքում հացթուխ Հայերը ամբողջ քաղաքի համար անվճար հաց էին թխել և անվճար բաժանել: Իսկ մեկ այլ քաղաքում բեռնատար միկրոավտուբուսով ձուկ էին բերել և անվճար բաժանել քաղաքացիներին

https://vk.com/video345915922_456239607

http://slim.am/աշխարհ/6415495106508/

Оставьте комментарий