
Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի ոտնատակ չլինի․ Գագիկ Մելքոնյանի ուշագրավ վերլուծությունը

«Ծառայողական քննություն է տեղի ունենում՝ պարզելու, թե ինչ պայմաներում և ինչպես է ստացվել, որ այդպիսի դեպքեր են գրանցվել: Հիմնականում կանոնակարգը խախտելու հետևանք է դա, այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են»,- այս մասին Factor.am—ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ խաղաղ օրերում էլ ենք բանակում զ ոհեր ունենում:

Պատգամավորը նշեց, որ նախատեսվում են բարեփոխումներ իրականացնել բանակում. «Մշակվել է փաթեթ, քննարկումներ են սկսվել, հաջորդ քննարկմանը եզրակացություններ և առաջարկներ կներկայացվեն»: Անդրադառնալով հարցին, թե ստեղված իրավիճակում, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, արդյո՞ք նոր վ տանգներ են առաջացել, և հնարավո՞ր է Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, ռազմական գործողություններ սկսի Արցախի կամ Հայաստանի դեմ, Մելքոնյանը պատասխանեց.

«Ռուս – ուկրաինական պ ատերազմը ռուս – ամերիկյան պ ատերազմ է. սա մեծ երկրների պ ատերազմ է, և Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի ոտնատակ չլինի: Իհարկե, Ադրբեջանը հնարավոր է հարձակվի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա, եթե տեսնի, որ իր համար նպաստավոր վիճակ է: Չեզոք մնալը հիմա մեզ ձեռնտու է»: Մանրամասները՝ տեսանյութում:
https://armbloginfo.ru/հայաստանը-պետք-է-զգույշ-լինի-որպեսզի-ո/