Ինչից է դժգոհ Բաքուն․ Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Ինչից է դժգոհ Բաքուն․ Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Ինչից է դժգոհ Բաքուն․ Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբը նախօրեին ուշ երեկոյան տարածեց տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը, որը տասնօրյա դադարից հետո վերականգնվել էր դրանից մեկ օր առաջ: Փաստորեն, գազատարը նորոգելուց մեկ օր անց Ադրբեջանը կրկին փակում է այն: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, կա համոզում, որ գազատարի վթարված հատվածում ադրբեջանցիները փական են դրել, որի միջոցով էլ փակել են գազն այս անգամ: Հնարավոր է թերևս եզրակացնել անգամ, որ նախորդ օրերին գազամատակարարումը դադարեցված էր ոչ թե վթարի հետևանքով, որը թույլ չէին տալիս վերացնել, այլ պարզապես ադրբեջանցիները տեղադրում էին հենց այդ փականը, որպեսզի կարողանան ըստ անհրաժեշտության «կառավարել» Հայաստանից Արցախ գազամատակարարումը, այն հատվածում, որտեղ խողովակը անցնում է իրենց վերահսկողության գոտով: Այդպիսով, Ադրբեջանը ձևավորել է Արցախի նկատմամբ «հումանիտար տեռորի» նոր մեխանիզմ: Այստեղ կա երկու հարց: Ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը, թե՞ պարզապես ունի պարբերաբար այդօրինակ քայլերով հոգեբանական ազդեցություն թողնել արցախահայության վրա և ստիպել մարդկանց մտածել հեռանալու մասին: Եվ երկրորդը՝ ի՞նչ լծակներ ունեն Ադրբեջանի հանդեպ ռուս խաղաղապահները, կամ պարզապես Ռուսաստանը, ինչպես նաև մյուս միջնորդները՝ Ֆրանսիան, ԱՄՆ, Եվրոպայի խորհուրդը, կամ Թուրքիան, որի հետ Հայաստանը երկխոսում է հարաբերության կարգավորման թեմայով:

Ինչից է դժգոհ Բաքուն․ Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Տասնօրյա դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել էր այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Սակայն, եթե դրանից երկու օր անց գազամատակարարումը դարձյալ դադարեցվում է, ապա կնշանակի, որ Ալիևն ամենևին էլ Բլինքենից ազդված չէ, որ նորոգել էր գազատարը: Նախօրեին Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարներին զանգահարել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը: Երկու հեռախոսազրույցների բավականին ուշագրավ ասպեկտները դիտարկել էի Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ հոդվածում:

Ինչից է դժգոհ Բաքուն․ Հումանիտար տեռոր Լավրովի զանգից ժամեր անց

Լավրովի հեռախոսազրույներից մի քանի ժամ անց Բաքուն կրկին դադարեցնում է Արցախ գազամատակարարումը, փաստորեն սրելով նա ՌԴ պատասխանատվության կամ անպատասխանատվության հարցը: Արդյո՞ք Լավրովն է դժգոհ եղել Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից, թե՞ ՌԴ արտգործնախարարի հետ զրույցից դժգոհ է Բաքուն: Այն, որ Ադրբեջանի համար այդ հեռախոսազրույցը պարունակել է անցանկալի տարրեր,ինչպես արձանագրել էի բավականին նկատելի էր այն հանգամանքից, որ Բաքուն նախընտրել էր դրա վերաբերյալ տարածել բավականին համառոտ տեղեկություն, շրջանցելով մի շարք թեմաներ, որոնք արձանագրել էր ՌԴ արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունը:

https://armbloginfo.ru/ինչից-է-դժգոհ-բաքուն․-հումանիտար-տեռո/

Оставьте комментарий