Գազային տե ռnրը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների . Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր էջում գրում է.

«Գազային տե-ռnրը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա:

Սա հումանիտար шհшբ-եկչnւթյnւն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները nտ-նшհшրի, լավ, բա Արցախում անվ-տшնգnւթյnւնն ապահովող ռուս խաղաղապահների գազն էլ է չէ՞ կտրել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՌԴ-ից, և արդյո՞ք ՌԴ-ի ռшզմшկшն գործողությունների մեջ լինելու հանգամանքն Ադրբեջանին առիթ է տալիս, որ այստեղ uшդրшնքներ հրшհրի:

Միջազգային հանրությունը պետք է խuտիվ դшտшպшրտի ադրբեջանական այս վարքն ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում:

Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ առավել ևս ապահովվել Արցախի բնակչության անգամ տարրական իրավունքները։» , – գրել է Մարուքյանը:

http://slim.am/աշխարհ/4654190850165018/

Оставьте комментарий