Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ընդ որում, դատելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունների ժամանակագրությունից, հնարավոր է ենթադրել, որ նախ եղել է Լավրովի զանգը Բաքու, իսկ հետո՝ Երևան: Այն, որ տեղի է ունեցել երկու հեռախոսազանգ ժամերի տարբերությամբ, հուշում է, որ քննարկվել են առարկայական հարցեր: Բայրամովի հետ Լավրովի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են փետրվարի 22-ին Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրն կետերի կատարումը: Թե հատկապես ինչ կետի մասին է խոսքը, չի մանրամասնվում: Արդյո՞ք հարցը վերաբերել է Եվրոպա էներգակիրների արտահանման համակարգմանը, հնարավոր է թերևս միայն ենթադրել: Լավրով-Բայրամով զրույցի ընթացքում, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը հայտնում է նաև, որ Լավրովը Բայրամովի հետ «ճշտել է սլաքները» 3+3 ձևաչափի խորհրդակցական խմբի աշխատանքի մասով: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ ադրբեջանական կողմից տարածված հաղորդագրության մեջ չի հիշատակվում թե փետրվարի 22-ի հռչակագրի, թե 3+3-ի թեման: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքվի համար այդ թեմայով խոսակցությունը այդքան էլ հաճելի չի եղել և հնարավոր է, որ Մոսկվան հիշեցրել է բավականին անցանկալի հանգամանքներ և անգամ փորձել բանեցնել որոշակի ճնշում: Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ը մատնանշում է, որ ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների «անշեղ կատարման» կարևորությունը, «ներառյալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի արագ գործարկման, և ռեգիոնում տրանսպորտային ապաշրջափակման նախագծային աշխատանքի մեկնարկի կարևորությունը»:

Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Ռուսական կողմը հայտնում է նաև, որ շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչին ռուսական կողմը հայտնել է աջակցության պատրաստակամություն: Այստեղ էական է, թե ի՞նչ համատեքստում է այդ պատրաստակամությունը: Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին՝ բանակցություն կազմակերպել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով, թե՞ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, բայց իր այդպես ասած հովանու ներքո: Համենայնդեպս ուշադրության է արժանի այն, որ ՌԴ հաղորդագրության մեջ նշված չէ համանախագահության ձևաչափի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան այդուհանդերձ չի շտապում Երևանի առաջարկին կամ դիմումին արձագանքելու հարցում և հնարավոր է, որ դիտարկում է այդ հանգամանքը ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ բանակցության գործոն:

Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին․ Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը «ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը»: Միևնույն ժամանակ, Երևանի հաղորդագրությունը, ի տարբերություն ռուսական կողմի, հայտնում է նաև հայ-թուրքական գործընթացի քննարկման մասին, ինչպես նաև այլ միջազգային հարցերի: Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանի հետ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ չի խոսվում «3+3»-ի ձևաչափի քննարկման մասին էլ:

https://armbloginfo.ru/արդյո՞ք-մոսկվան-պատրաստ-է-երևանի-առաջ/

Оставьте комментарий