Հայաստանը Իրանի հետ բանակցություններ է վարում միջազգային երթուղու ձևավորման շուրջ

Հայաստանը շարունակում է խորացնել Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորшցման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:

«Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը

http://slim.am/աշխարհ/13509651062108/

Оставьте комментарий