Ադրբեջանը՝ որպես պետականություն, գոյատևման իրավունք չունի. Մեր տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը

Մեր տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը, դա է մեր խնդիրների լուծումը, որովհետև իրենց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ադրբեջանը՝ որպես պետականություն, գոյատևման իրավունք չունի՝ ոչ պատմական, ոչ բարոյական, ոչ արմատների առումով, այս պետությունն արհեստածին է ամեն ինչով։ Մենք խոսել ենք տարբեր հարցերի մասին, բայց չենք արծարծել մեկ հարց՝ արդյոք Ադրբեջանը գոյության իրավունք ունի՞։ Երբ մենք խոսում ենք՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, թե չի կարող լինել, ըստ էության հաստատում ենք Ադրբեջանի գոյության իրավունքը։ Այո, մենք պետք է հարցականի տակ դնենք Ադրբեջանի գոյության իրավունքը։ Մի պետություն, որն ըստ էության, որպես ինքնության առանցք, որպես իր պետականության առանցք տեղադրում է հակահայկականությունը։

Ադրբեջանը՝ որպես պետականություն, գոյատևման իրավունք չունի. Մեր տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը

Ադրբեջանը՝ որպես ինքնություն, որպես պետություն ստեղծվել է երկու առանցքի շուրջ՝ հակաիրանականության և հակահայկականության։ Տարածքն ինքնության առումով պոկվել է իրանական աշխարհից, և հետևաբար, որպեսզի ունենա առանձին ինքնություն, պետք է հակադրվի իր նախկին մայր ինքնությանը։ Ինչո՞ւ հակահայկականության, որովհետև այս տարածաշրջանում միևնույն տարածքը, ցավոք, նրանք կիսում են մեզ հետ։ Արդյոք մենք մեր հասարակությանը համարձակություն ունենք ասելու, որ Ադրբեջանը որևէ զիջման պարագայում չի համաձայնելու Հայաստանի գոյության շարունակականության հետ։ Կամ համաձայնելու է միայն Արարատյան դաշտ և հարակից շրջաններ կարգավիճակի հետ։ Բաքվի բռնապետն ուղղակի հայտարարում է դա, ասելով, որ եթե Հայաստանը փորձի վերականգնել իր անվտանգային ներուժը, ապա մենք հերթական հարվածը կհասցնենք»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ադրբեջանը՝ որպես պետականություն, գոյատևման իրավունք չունի. Մեր տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը

Ըստ նրա՝ առնվազն պետք է քննարկենք հնարավորությունը՝ ոչնչացնելու Ադրբեջանը որպես պետականություն։ Որովհետև, եթե դու սահմանում ես չակերտավոր մի տեսլական՝ արդյոք մենք պե՞տք է մի տարածքը հանձնենք թշնամուն, որպեսզի պահպանենք մեկ այլ տարածք, ապա դու չես կարող պահպանել այն տարածք, որը ենթադրվում է, որ հանձնումից հետո պետք է պահպանես։

Ադրբեջանը՝ որպես պետականություն, գոյատևման իրավունք չունի. Մեր տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը

«Տեսլականը պետք է սահմանվի Ադրբեջանի չգոյությունը։ Այո, այս պետությունն իր հակահայկական, իր բարբարոս բնույթով գոյության իրավունք չի կարող ունենալ, և մենք պետք է հասարակական խոսույթում այս հարցը դարձնենք քննարկման առարկա։ Մի արհեստածին կազմավորում, որը պարբերաբար խոսում է Հայաստանի չգոյության մասին, գոյության իրավունք ունենալ չի կարող։ Մենք պետք է սահմանենք օրակարգը, հաշվարկենք ռեսուրսները, կազմենք ծրագիր, այնպես, ինչպես կառավարվում են պետություններն ամբողջ աշխարհում։ Պետությունները, ոչ թե համայնքները։ Մեզանում տիրապետում է համայնքի գաղափարախոսությունը՝ գոյատևել։ Ի՞նչ ասել է գոյատևել, պետությունը զարգանալու, տարածվելու, ընդարձակվելու համար է, գոյատևելու համար չէ։ Գոյատևելու համար մենք կարող ենք շատ «գեղեցիկ» համայնք լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի ներսում»,- հավելեց նա։

https://armbloginfo.ru/ադրբեջանը՝-որպես-պետականություն-գոյ/

Оставьте комментарий