Էրդողանի երկերեսանությունը սահման չի ճանաչում. Եվրպայում և ԱՄՆ-ում ապշած են

Արևմուտքը պետք է հաշվի առնի Ռուսաստանի Դաշնության շահերը անվտ-шնգության նոր ճարտարապետություն մշակելիս: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Չնայած այն հանգամանքին, որ մենք դեմ ենք Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության գործողություններին, ռուսական կողմի փաստարկները պետք է լսելի լինեն, քանի որ այս պատերшզմից հետո Ռուսաստանի և արևմտյան բլոկի միջև պետք է անվտ-шնգության նոր ճարտարապետություն հաստատվի»,- պարզաբանել է Իբրահիմ Քալինը։

Քալինի խոսքով՝ Թուրքիան և ՆԱՏՕ-ն պետք է պատկերացում ունենան, թե ինչպես զարգացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։

Էրդողանի խոսնակը հավելել է, որ իրենց նպատակը խաղաղության եւ անվ-տшնգության հասնելն է։ Այդ իսկ պատճառով Թուրքիան ձգտում է «շփվել» Ռուսաստանի հետ և պնդում է փոխզիջումային լուծում գտնել ԱՄՆ-ի шգր-եuիվ քաղաքականության դեմ։

Նշենք , որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարայում կամ Ստամբուլում Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում կազմակերպելու առաջարկը մնում է արդիական։

Հիշեցնենք , որ արևմտյան շատ վերլուծաբանների և քաղաքական գործիչներ գտնում են , որ Թուրքիայի նման դիրքորոշումը մեծ հարցականներ է թողել ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ի շատ երկրների մոտ , ինչը չի բխում ընդհանուր արևմտյան քաղաքական շահերից

http://slim.am/աշխարհ/6454198106508/

Оставьте комментарий