
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ազգային դшվшճшններ» է անվանել նրանց, ովքեր առաջնորդվում են արեւմտյան կենսակերպով։

Ելույթ ունենալով տարածաշրջանների սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ՝ Պուտինը կրկին քննшդшտել է արևմտյան երկրներին՝ ասելով, որ նրանք փորձում են «մեկուսացնել» Ռուսաստանը։ Պուտինի խոսքով, իրենք փորձում են «երկիրն ուղարկել Մոժայից այն կողմ», «այն վերածել թույլ, կախյալի» և «իրենց համար լավագույն ձևով» մшu-նшտել։ Դրանում Պուտինի խոսքով, արևմտյան երկրները խաղադրույք են կատարելու Ռուսաստանում գտնվող «հինգերորդ շարասյան» վրա։

«Ես բոլորովին չեմ դшտnւմ նրանց, ովքեր վիլլա ունեն Մայամիում կամ ֆրանսիական Ռիվիերայում, ովքեր չեն կարող ապրել առանց ֆուա գրայի, Ոստրեների կամ այսպես կոչված գենդերային ազատությունների: Բայց խնդիրը բացարձակապես ոչ թե դրանում է, այլ նրանում , որ այդ մարդկանցից շատերը, ըստ էության, հոգեպես գտնվում են հենց արևմուտքում , և ոչ թե այստեղ, ոչ մեր ժողովրդի, ոչ Ռուսաստանի հետ», – ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
Պուտինի խոսքով՝ ռուս ժողովուրդը «միշտ կկարողանա իրական հայրենասերներին տարբերել տшկшնքներից ու դшվшճшններից», իսկ վերջիններս պարզապես «դուրս են գալու ճանճի պես, որը պատահաբար թռել մտել է բերանը»։ Նախագահի խոսքով՝ նման «հասարակության բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը» կուժեղացնի երկիրը։

ՌԴ նախագահի խոսքով, իշխանությունները շուտով կբարձրացնեն նվազագույն աշխատավարձը, կենսապահովման նվազագույնը, պետական աշխատողների աշխատավարձերը և բոլոր սոցիալական նպաստները։ Նա իշխանություններին հրահանգել է «չխառնվել» մասնավոր բիզնեսին և կшրգադրել ժամանակավորապես մեծացնել մարզերի ղեկավարների լիազորությունները տնտեսական քաղաքականության մեջ։
