Այս ամենը հուշում է, որ նրանք մտադիր են անցնել «միջանցք միջանցքի դիմաց» վաղեմի սպառնալիքին․ Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ․ Ստյոպա Սաֆարյան

Այս ամենը հուշում է, որ նրանք մտադիր են անցնել «միջանցք միջանցքի դիմաց» վաղեմի սպառնալիքին․ Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ․ Ստյոպա Սաֆարյան

Այս ամենը հուշում է, որ նրանք մտադիր են անցնել "միջանցք միջանցքի դիմաց" վաղեմի սպառնալիքին․ Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ․ Ստյոպա Սաֆարյան

Մի քիչ վատատեսական, բայց պ ատերազմի ռիսկի գնահատում. Ադրբեջանի «5+1» կետանոց առաջարկը դիվանագիտական պատրանք է. փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր շահագրգիռ են քաղաքական եղանակով խնդիրները լուծել, իրականում ճիշտ հակառակը, ինչպես որ Արցախյան խնդրով ողջ բանակցային տարիներին’ պատրաստվելով պատերազմի… Արել են առաջարկ, իմանալով, որ Հայաստանն այն մերժելու է։ ԱԳՆ նկատել է, որ առաջարկը իբր թվագրված է փետրվարով, բայց մարտին միջնորդավորված փոխանցվում է Հայաստանին’ Անթալիայում։ Վայրը և միջոցառման անվանումը խորհրդանշական է’ Անթալիայի դիվանագիտական ֆորում, իբր ամեն ինչ արել են խնդիրը դիվանագիտորեն լուծելու համար, բայց Երեւանը «կառուցողական չէ»…

Այս ամենը հուշում է, որ նրանք մտադիր են անցնել "միջանցք միջանցքի դիմաց" վաղեմի սպառնալիքին․ Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ․ Ստյոպա Սաֆարյան

Սյունիքի Հանդ գյուղի մոտակայքում (այդպես էլ չհասկացանք’ սահմանից որ կողմ) դիրքավորումը ու Արցախի Խրամորթի, Նոր շեն ու այլ բնակավայրերի մոտ սադրանքները, Արցախի գազազրկումը նախերգանք են եւ ռեակցիաների հետախուզում ու ստուգեւմ։ Հանդ գյուղի մոտ կատարվածը նմանություններ է տանում Տավուշյան սադրանքի հետ…Միջանցքի պահանջն ու միջանցքի առայժմ գազային փակումը հուշում են, որ մտադիր են անցնել «միջանցք միջանցքի դիմաց» վաղեմի սպառնալիքին’ կունենանք միջանցք դեպի Նախիջեւան, կունենաք միջանցք դեպի Արցախ։ Ըստ որում գրպանում պահում են դրանց սիմետրիկությունը, որպեսզի Հայաստանը Սյունիքի սուվերենության պահպանման գնով համաձայնի Բերձորի միջանցքի այլ’ ադրբեջանական ռեժիմին։

Այս ամենը հուշում է, որ նրանք մտադիր են անցնել "միջանցք միջանցքի դիմաց" վաղեմի սպառնալիքին․ Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ․ Ստյոպա Սաֆարյան

Սակայն Ադրբեջանի խաղը միայն սարսափեցման-պաշտպանողական չէ’ ի դեմս վերոնշյալի։ Ուկրաինական ճահիճի ու Ռուսաստանի գլխացավանքի ամենա»հարմար» քաղաքական պահն ընտրել, որ Ռուսաստանը ժամանակ, ցանկություն ու ռեսուրս չունենա, նաև դեմքը դրանով պահելու ու կատարվողից դիստանցավորվելու պատուհան ստանա, ինքն էլ ռազմական եղանակով Արցախ+Սյունիք խնդիրը լուծի.. Մտածում եմ’ ամերիկյան հետախուզությունն ինչ որ բան գիտի, դրա համար էր Բլինքենը զանգել Փաշինյանին ու Ալիևին…Առաջիկա օրերի զարգացումներից պարզ կլինի, թե ինչ կա այս եռացող կաթսայի տակ և ով է բենզինը լցնում կայծի վրա կամ ով կանխում մեծ հրդեհը…

https://armbloginfo.ru/այս-ամենը-հուշում-է-որ-նրանք-մտադիր-են/

Оставьте комментарий