
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել Ֆ-16 կnր-ծшնիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած Ս-400 ՀՕՊ համակարգերը: Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Մենենդեսը հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մեծ ազդեցություն ունի զե-նքի վաճառքի որոշումների վրա, ասել է, որ այդ գործարքի համար բավարար չի լինի թուրքական կողմի՝ Բայդենի կառավարության հետ հարբերությունները բարելավելը:
«Ս-400-ների հարցում կտ-րnւկ հետքայլ չկատարվելու, այդ համակարգերը երկրից դուրս չհանելու կամ այլ հանգամանքների բացակայության դեպքում Թուրքիային Ֆ-16-երի վաճառք չեմ կանխատեսում: Էրդողանի համակրանք առաջացնող քայլերը գործին չեն օգնի: Հանձնաժողովը լիազորություններ ունի զե-նքի վաճառքի հարցում»,- ասել է Մենենդեսը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն Ֆ-35 կnր-ծшնիչների համատեղ ծրագրից, որին մասնակցում են մոտ մեկ տասնյակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել է Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի Ֆ-16 ռшզմшկшն օդանավեր գնելու, ինչպես նաև իր ունեցած 80 միավոր Ֆ-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:
http://slim.am/աշխարհ/4564198045018/