Հզոոոոոր Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին

Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները:

Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երեկ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացած 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթել էր մակեդոնացի Աիդ Սալիհասիին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտել թուրք Յուսուֆ Դեմիրի հետ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտություններ կրեցին 1/4 եզրափակչում, իսկ 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը՝ որակավորման փուլում: Եթե վերջիններիս հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա մեր այս 4 ըմբիշները հնարավորություն կունենան պայքարելու բրոնզե մեդալի համար:

http://slim.am/սպորտ/654198106508-2/

Оставьте комментарий