
Աշխարհը կիսում են. Նախապես մտածված սցենարով է ամեն ինչ գնում. ԱՄՆ-ում նույնպես եկել են այն մտքին, որ. Ստեփան Դանիելյանի ուշագրավ անդրադարձը

Ինձ թվում է՝ վերականգնվում է Խորհրդային Միությունը, եւ մինչեւ 1991 թվականը եղած աշխարհակարգը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: «Աշխարհը բաժանվում է երկու մասի, երկաթյա վարագույր է դրվում եւ երկբեւեռ աշխարհ է ստեղծվում: Երկրորդ բեւեռում Ռուսաստանն ու Չինաստանն է, եւ վերադառնում ենք նախկին իրավիճակին»,-ասաց նա:

Քաղաքագետը չի կարծում, որ ռուս-ուկրաինական պ ատերազմը երկար կտեւի. «Համենայնդեպս, մինչեւ Ուկրաինայի 1941 թվականի սահմանին Ռուսաստանը կարող է հասնել, իսկ մյուս տարածքների հետ կապված արդեն անդրկարպատներում հունգարացիները կոմիտե են ստեղծել, որ հանրաքվե անեն ու վերադառնան Ռումինիա: Արեւմտյան Ուկրաինան կարող է անկախություն հռչակի, ամեն ինչ հնարավոր է»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են հնարավոր, Ստեփան Դանիելյանը նախ նշեց, որ այս պահին որեւէ բան պնդել հնարավոր չէ, կարող են քննարկվել տարբերակներ. «տարբերակներից մեկով ԱՄՆ-ն շատ լավ էլ գիտեր՝ ինչ է լինելու, դրա համար անընդհատ հայտարարում էր, որ ռուսները մտնելու են Ուկրաինա, Կիեւն են վերցնելու: Մի կողմից սա կարելի է ընկալել որպես զգուշացում, մյուս կողմից դա կարելի է ընկալել որպես հրավեր: Ինձ թվում է, որ աշխարհը կիսում են: ԱՄՆ-ն ամբողջ աշխարհը չի կարողանում վերահսկել, ուզում է մի կեսով բավարարվի, մյուս կեսը տալ մյուս բեւեռին: Հակառակ դեպքում կարող է մյուս մասն էլ կորցնի:

Ինձ թվում է, որ սա նախապես մտածված սցենարով է ամեն ինչ գնում, եւ ԱՄՆ-ում նույնպես եկել են այն մտքին, որ սա ամենաօպտիմալ սցենարն է իրենց համար: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նման քայլի գնար առանց իմանալու, թե Արեւմուտքից ինչ արձագանք է լինելու: Պ ատերազմ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ չի լինելու: Հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի սահմաններն են ամրապնդում, այսինքն ՆԱՏՕ-ն կանգնելու է Լեհաստանում ու Ռումինիայում, իսկ Ուկրաինան, ըստ էության, հանձնում են»: Ինչ վերաբերում է Հայաստանին, քաղաքագետն ասաց, որ ՀՀ վարչապետը Մոսկվա է գնալու, այնտեղ իրեն կասեն՝ ոնց պահի իրեն:
https://armbloginfo.ru/աշխարհը-կիսում-են-նախապես-մտածված-սցե/