Ստամբուլի օդանավակայաններում , նավահանգիստներում իրավիճակը հասել է կրիտիկական վիճակի

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկում ՝ Ստամբուլում չեղարկել է 407 չվերթ , ձյան առատ տեղումների պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթուրք» լրատվամիջոցը:

Ձյան տեղումները մարտի 11-ից խախտել են օդային, ծովային ու ցամաքային հաղորդակցությունը, չեղարկվել է ուսումնական պրոցեսը դպրոցներում և համալսարաններում:

Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է նավերի շարժը Բոսֆորի նեղուցով: Ակնկալվում է, որ երեկոյան ձյան տեղումներն ավելի են ուժեղանալու:

http://slim.am/աշխարհ/6541908016508-5/

Оставьте комментарий