Թուրքիայում ձեթի համար հսկայական հերթեր են. 1 լիտրի գինը գերազանցել է 40 լիրան

Թուրքիայում ձեթի համար հսկայական հերթեր են. 1 լիտրի գինը գերազանցել է 40 լիրան

Թուրքիայում, որտեղ տեւական ժամանակ տնտեսական ճգնաժամ է, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ավելի է սրվել իրավիճակը:

2018 թ.-ից սկսած Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, աստիճանաբար արժեզրկվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտի սկզբին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 54 տոկոս։

Թուրքիայի բնակիչները բախվել են եւս մեկ անսպասելի խնդրի հետ. արևածաղկի ձեթն անհետացել է երկրի խանութներից: Չնայած այն հանգամանքին, որ այս ապրանքի գինը կտրուկ աճել է, մարդիկ հերթ են կանգնում բուսական յուղ ձեռք բերելու համար:

Այժմ Թուրքիայում 1 լիտր արեւածաղկի ձեթի գինը գերազանցել է 40 լիրան (մոտ 3 ԱՄՆ դոլար)։

https://bavnews.am/թուրքիայում-ձեթի-համար-հսկայական-հեր/

Оставьте комментарий