Շաքարավազը թանկանում է. շուկայում վերջին օրերին գնաճ է

Շաքարավազը թանկանում է. շուկայում վերջին օրերին գնաճ է

Sputnik Արմենիան գրում է․ Այս օրերին խանութներում գնորդներին ամեն օր մի նոր անակնկալ է սպասում` ամեն օր ինչ–որ ապրանքատեսակներ թանկանում են։

Մասնավորապես, վերջին օրերին օրական 3-4 դրամով թանկանում է շաքարավազը. 10 օրվա ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 400 դրամից դարձել է 440-450 դրամ։«Երևան սիթիում» (Սուպերմարկետների այս ցանցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։

Նրա ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» ՀՀ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերություններից է) այսօր շաքարավազի գինն արժեր արդեն 447 դրամ։ Շաբաթվա սկզբում 440 դրամ էր։

«Նոր զովք» սուպերմարկետների ցանցում 1 կգ շաքարավազի գինը 442 դրամ է այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 439 դրամ էր։

Նշենք, որ Ռուսաստանն արգելել է հացահատիկային մշակաբույսերի ու շաքարի արտահանումը։

https://bavnews.am/շաքարավազը-թանկանում-է-շուկայում-վեր/

Оставьте комментарий