Ի՞նչ սպասում կա ապրիլի հետ կապված, որ այդպես իրար են խառնվել․ Բաքուն «աշխատում» է Նիկոլ Փաշինյանի «մոսկովյան» այցի տապալման վրա

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Մոսկվա այցը լինի հարուստ և բովանդակալից, մարտի 10-ի կառավարության նիստում հայտարարել է Փարիզից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, որը Ֆրանսիայի մայրաքաղաքում պաշտոնական հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի, և ոչ պաշտոնական հանդիպում՝ Փարիզ ժամանած ԵԽ նախագահ Շարլ Միշելի հետ: Այդ հանդիպումներում քննարկվել է կովկասյան իրավիճակը, արցախյան հարցը, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների հեռանկարը: Էլ ինչ հարցեր են քննարկվել, և արդյո՞ք ինչ շեշտադրումներ կարող էին լինել ուկրաինական պատերազմի առնչությամբ, բարդ է ասել, թեև կասկածից վեր է, որ անգամ ուղիղ անդրադարձի բացակայությամբ դեպքում՝ ինչը գրեթե անհնար է, այդուհանդերձ անուղակի ձևով ուկրաինական իրադարձություններն այսօր միջազգային գրեթե բոլոր հարցերում ունեն աներկբա անուղղակի ազդեցություն: Դա անկասկած լինելու է նաև մոսկովյան այցի ընթացքում, թեև, դարձյալ՝ գրեթե անհնար է, որպեսզի չլինեն անմիջական քննարկումներ: Ինչ տրամաբանությամբ կարող է լինել խոսակցությունը, բավականին բարդ է կանխատեսել, որովհետև բարդ և բազմաշերտ է իրավիճակն ինքնին:

Ի՞նչ սպասում կա ապրիլի հետ կապված, որ այդպես իրար են խառնվել․ Բաքուն «աշխատում» է Նիկոլ Փաշինյանի «մոսկովյան» այցի տապալման վրա

Սակայն հատկանշական է այն, որ ադրբեջանական պրոպագանդան այս օրերին բավականին նկատելի մանիպուլյացիաներ է անում Փաշինյանի մոսկովյան հրավերի և փարիզյան այցի համատեքստում, մատնացույց անելով, թե Մոսկվայի փոխարեն Փաշինյանն ընտրեց Փարիզը: Գործնականում իհարկե չկա նման ընտրություն, պարզապես եղել է Փարիզ այցի հրավեր, որը ժամանակագրական առումով եղել է ավելի շուտ, քան Մոսկվա այցի հրավերը: Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել էր Մոսկվա այցելել ապրիլին: Ընդ որում, դեռ այդ ժամանակ նկատեցի, որ հատկանշական է, Պուտինը Հայաստանի վարչապետին հրավիրում է թերևս ուկրաինական ռազմարշավի ավարտի հաշվարկով: Մեծ հավանականությամբ ապրիլին ռազմական գործողություններն Ուկրաինայում կլինեն ավարտված: Ինչ կլինի դրանից հետո քաղաքական իրավիճակը, ասելը շատ դժվար է, որովհետև այժմ ակնհայտ է բազմագիծ դիվանագիտական-քաղաքական բանակցային գործընթացի առկկայությունը: Մինչև ապրիլ այն անկասկած համալրվելու է նոր ուղղություններով և բովանդակությամբ: Եվ այստեղ հատկանշական է այն սրացոււմը, որին գնում է Ադրբեջանն Արցախում ու նաև Հայաստանի սահմանին: Ընդ որում, խնդիրը միայն ռազմական սրացումը չէ, Բաքուն նաև արգելակել է Արցախ գազամատակարարումը և հաշվի առնելով, որ դա տևում է արդեն օրեր, անկասկած է քաղաքական բաղադրիչը:

Ի՞նչ սպասում կա ապրիլի հետ կապված, որ այդպես իրար են խառնվել․ Բաքուն «աշխատում» է Նիկոլ Փաշինյանի «մոսկովյան» այցի տապալման վրա

Այդպիսով, եթե համադրում ենք Մոսկվա-Փարիզ տրամաբանության վրա Հայաստանի հանդեպ մանիպուլյացիոն քարոզչությունն ու ռազմա-քաղաքական սադրանքները, ապա բավականին նկատելի է, որ Բաքուն «աշխատում» է Նիկոլ Փաշինյանի «մոսկովյան» այցի այսպես ասած տապալման վրա: Թերևս այստեղ է նաև այսօր Նիկոլ Փաշինյանի բավականին զուսպ արձագանքը լարվածությանը, և դրան զուգահեռ նաև Մոսկվա այցը հարուստ և բովանդակալից դարձնելուն ուղղված նպատակադրման բարձրաձայնումը: Բանն այն է, որ,

Ի՞նչ սպասում կա ապրիլի հետ կապված, որ այդպես իրար են խառնվել․ Բաքուն «աշխատում» է Նիկոլ Փաշինյանի «մոսկովյան» այցի տապալման վրա

եթե Բաքուն աշխատում է այդ այցի այսպես ասած բովանդակային «տապալման» վրա, կնշանակի, որ այդ գործին ներգրավված են նաև ռուսական վերնախավում Բաքվի գործընկեր ազդեցիկ շրջանակներ, ինչպես նաև նրանց հայաստանյան արբանյակներ: Այլ կերպ դժվար է բացատրել այն, որ Բաքվի պրոպագանդիստական հնարքները կարող են արտահայտվել նաև Հայաստանում՝ Հայաստանի քաղաքական իշխանության «հակառուսական» վարքագծի մասին տեղական «մատնագրերի» տեսքով: Բայց ի՞նչ սպասում կա ապրիլի հետ կապված, որ այդպես իրար է խառնել վերոհիշյալ շրջանակներին:

https://armbloginfo.ru/ի՞նչ-սպասում-կա-ապրիլի-հետ-կապված-որ-այ/

Оставьте комментарий