ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին կտրամադրի մոտ 47 մլն դոլարի օգնություն

ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների կազմակերպման համար:

Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները:

ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին կտրամադրի մոտ 47 մլն դոլարի օգնություն

Оставьте комментарий