Էմանուել Մակրոն . «Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը»

Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։ Այդ մասին նշված է Ելիսեյան պալատի Թվիթերի միկրոբլոգի գրառման մեջ: Փոխանցում է «Լուրեր»-ը:

«Արդեն ավելի քան 30 տարի է՝ Հայաստանը գիտի, որ կարող է ակնկալել Ֆրանսիայի շարունակական աջակցությունը։ Մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման նպատակով նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մրցութային հիմնադրամի ստեղծման մասին՝ Հայաստանին նվիրված նախագծերի կառավարման և առաջխաղացման համար»,- տեղեկացրել են Ելիսեյան պալատից՝ ներկայացնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին մասնակցության վերաբերյալ տեսանյութը:

Նշենք , որ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են նաև «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:

Էմանուել Մակրոն . «Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը»

Оставьте комментарий