Ռուբլու փլ nւզnւմը շարունակվում է , բորսաներում թարմացվել է պատմական ռեկորդը , հերթեր բանկոմատների մոտ. (տեսանյութ)

Մարտի 9-ին Մոսկվայի բորսաներում ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 8%-ով, մինչդեռ եվրոյի փոխարժեքը հասել է պատմական նոր առավելագույնին: Այս մասին գրում է «Ֆորբս Ռուսիա»-ն հղում անելով առևտրի տվյալներին։

Առևտրի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքը նստաշրջանի առաջին րոպեներին ավելացել է 8,88 ռուբլով և հասել 113,8 ռուբլու։

«Այնուհետև դոլարն էլ ավելի բարձրացավ՝ գագաթնակետին հասնելով մինչև 117,355 ռուբլու. սա 12,355 ռուբլով (11,77%) ավելի է, քան մարտի 4-ին առևտրի փակման ժամանակ»,- ասվում է զեկույցում։

Միաժամանակ եվրոյի փոխարժեքը թարմացրել է իր պատմական արժեքային ռեկորդը։ Եվրոպական արժույթը բարձրացել է մինչև 127,425 ռուբլի։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկն արգելել է արտարժույթի վաճառքը բանկերում, իսկ ավանդներից կարելի է հանել միայն դոլար և միայն մինչև 10 հազարի չափով։

Նշենք , որ Հայասատնում այս պահին 1000 ռուբլին գնվում է 3.500 դրամով վաճառվում 5.500 -ով:

Տելեգրամ ալիքներում տեսանյութ է տարածվել, որում նշվում է, որ գիշերը Մոսկվայի բանկոմատներից մեկի մոտ մեծ հերթ է կուտակվել։

https://vk.com/video345915922_456239564

Ռուբլու փլ nւզnւմը շարունակվում է , բորսաներում թարմացվել է պատմական ռեկորդը , հերթեր բանկոմատների մոտ. (տեսանյութ)

Оставьте комментарий