Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին` ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

Նշենք, որ գիշերը Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը։

https://bavnews.am/ադրբեջանի-զու-ն-տարբեր-տրամաչափի-զինա/

Оставьте комментарий