Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի մի հայտարարությունը՝ արված այսօր առավոտյան, պարզվում է՝ խիստ վիրավորել է ադրբեջանական իշխանություններին:  Գեներալը Ուկրաինա հասցված հումանիտար մատակարարումների և իրականացված մարդասիրական գործողությունների մասին զեկուցելիս, ասել է, որ Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար «50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ Լեռնային Ղարաբաղից»:

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այս հայտարարությունը որակում է որպես սադրիչ:  Ժամեր անց «վիրավորված» գերատեսչությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից « Լեռնային Ղարաբաղ » տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անընդունելի է։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում « Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ այս դիրքորոշումը հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում։ Հակառակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները և ավելի վաղ այս անվան տակ նշանակում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»:

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծում է նաեւ, որ նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության գերատեսչությանը կոչ է անում դադարեցնել «Ադրբեջանում բացակայող վարչատարածքային միավորների»  անվան տակ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հիշատակելու պրակտիկան։

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ուշագրավ է, որ այս հայտարարություններին զուգահեռ իրավիճակը այսօր սրված էր Արցախում եւ Հայաստանի սահմաններին. ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել նաեւ Արարատի մարզի Երասխի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ զ ոհ, մեկ վ իրավոր:

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ակնհայտորեն, ադրբեջանական կողմը սադրանքների է գնում եւ առճակատման հող է նախապատրաստում՝ իրեն եւ ավագ եղբոր՝ Թուրքիային բնորոշ ձեռագրով. երբ որեւէ տեղ Ռուսաստանի գլուխը խառն է լինում ռազմական գործողությունների մեջ, այս երկրները լարվածության օջախ են ստեղծում մեկ այլ տեղ: Ադրբեջանական կողմը անթաքույց  նշում է այդ տեղի հասցեն՝ «Ադրբեջանի այն տարածքները, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսկան զորքերը»…

Ադրբեջանը առճակատման հող է նախապատրաստում. Մանրամասներ

Ճիշտ է այս հայտարարությունն արվել է ոչ թե Ալիեւի շուրթերով, այլ ՊՆ-ի, սակայն գաղտնիք չէ, որ այն արվել է նախագահ Ալիեւի անմիջական հրահանգով: Այնպես, ինչպես ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի հայտարարությունը առանց ՌԴ նախագահի իմացության եւ հավանության չի արվել:

https://armbloginfo.ru/ադրբեջանը-առճակատման-հող-է-նախապատրա/

Оставьте комментарий