
Այսօր Երասխում զոհված զինծառայողը Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր:Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյբուքյան էջից։
«33-ամյա Հրաչ Մանասարյանը պայմանագրային զինծառայող էր։ Ուներ երկու անչափահաս երեխա։ Որդեկորույս Գորիսի մի զավակն էլ գնաց դեպի հավերժություն»,-նշված է հրապարակման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Այսօր Երասխում զոհված զինծառայողն Ակներ բնակավայրից էր. ուներ երկու անչափահաս երեխա