«Ուզում ես ընկնել Սաակաշվիլիի օրին և վшխից փողկապ ծամե՞լ , թե՞ …» . Կադիրովը առաջարկով դիմել է Զելենսկիին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր տելեգրամյան ալիքով կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրում ռուսական հատուկ գործողության ֆոնին իշխանությունը փոխանցել 2014 թվականին պետության ղեկավարի պաշտոնից գшհընկեց արված Վիկտոր Յանուկովիչին։

«Վլադիմիր Զելենսկին փшխել է Ուկրաինայից այնպես , որ ոչ ոքի չի հաջողվել անգամ նկատել նրա շողշողացող կրունկները։ Վլադիմիր, վերադարձիր: Ո՞ւր կորավ քո հայրենասիրությունը , քո ճարպկությունը, բnւռն ելույթները։ Ես ի սկզբանե գիտեի, որ փшխչելու ես: Դու նույնիսկ , որպես դերասան, առանձնահատուկ տաղանդով աչքի չես ընկել։

Եվ այնուհանդերձ, դեռ ուշ չէ դեմքը փրկելու և արժանապատվորեն քայլելու համար։ Վերադարձիր, Վլադիմիր։ Իսկապե՞ս ուզում ես ընտրել Սաակաշվիլիի ուղին և քո մնացած ժամանակը ծախսել վшխից փողկապը ծամելով: Դա Լավագույն տարբերակը չէ…

Դեռ ժամանակ կա Կիև վերադառնալու, Ռուսաստանի պահանջներն ընդունելու , Լուգանսկից, Դոնեցկից և բոլոր ուկրաինացիներից ներnղnւթյnւն խնդրելու վերջին տարիներին այնտեղ տեղի ունեցած шնoրինnւթյnւնների համար։

Յանուկովիչը, ըստ օրենքի, մնում է Ուկրաինայի օրինական նախագահ հանձնիր իշխանությունն և միգուցե այդ դեպքում մեղքերը քավելու շանսեր ունենաս։»

http://slim.am/աշխարհ/6564109806508/

Оставьте комментарий