«Մեզ մի խանգարեք, մենք կանգ չենք առնելու». Կադիրովը չեչեն զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ում հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող չեչեն զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ։

Տեսանյութին կից գրառման մեջ նա դիմել է ուկրաինացի զինվորականներին և կոչ արել նրանց «զբաղվել» նրանցով, ովքեր միացել են ազգայնական կազմավորումներին։

«Մեզ մի խանգարեք: Մենք կանգ չենք առնելու: Մենք հրաման ունենք, ջիհադ ունենք»,- գրել է Կադիրովը:

Նա նշել է, որ ազգայնականները «թաքնվում են զինվորականների թիկունքում՝ նրանց, ովքեր երդում են տվել Ուկրաինայի ժողովրդին»:

«Մեզ մի խանգարեք, մենք կանգ չենք առնելու». Կադիրովը չեչեն զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Оставьте комментарий