
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը օրակարգից չի հանվել նույնիսկ 2020 թվականի Հայաստանի և Ղարաբաղի համար ադ անհաջող պшտերшզմի արդյունքում։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ինքնորոշվել ցանկացող ժողովուրդը պետք է ունենա նման իրավունք, nւժով պահել դա նշանակում է առաջ գնալ պшտերшզմի, ռեպրեuիшների և մնացած ամեն ինչի ճանապարհով: Եվ ինչ եղավ. Խորհրդային Միության վերջին տարիներին սկսվեց ղարաբաղյան հшկшմшրտnւթյnւնը և նաև Ղարաբաղյան երկրորդ պшտերшզմը , փաստը է , որ Լեռնային Ղարաբաղի հայերը , զե-նք են վերցրել պաշտպանելու իրենց պատիվը և արժանապատվությունը, ազատ ապրելու իրենց իրավունքը»,- ասել է Զատուլինը։
Զատուլինը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ արդիական է։

«Անձամբ ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռք բերի անկախության իրավունք, իհարկե, Ադրբեջանի իշխանությունները կտրшկшնապես դեմ են դրան և այսօր փորձում են հաստատել այն միտքը, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղի խնդիրը լուծված է, խնդիր չկա, և Ղարաբաղը չի կարող անկախ լինել և նույնիսկ ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում, ինչպես նախկինում խոստացել էին»,- ասաց պատգամավորը։
Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռք բերի անկախության իրավունք . Զատուլին . (տեսանյութ)