
Համացանցում պարբերաբար նոր կադրեր են հայտնվում Ուկրաինայի տարբեր քաղաքներից: Այդ տեսանյութերից մեկում նկարագրվում է, թե ինչպես Խարկովի ուղղությամբ շարժվող ռուսական զորքերը դիմադրության չեն հանդիպում:
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները ամփոփելով:
«Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան եւ այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան: Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ -ի դաշնակիցներին», — ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուսական զորքը դիմադրության չի հանդիպում. նոր կադրեր Ուկրաինայից