Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ:

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Dailysabah-ը:«Ինչպես գիտեք, ես արդեն ասել եմ, որ մենք նույն կերպ կարձագանքենք Հայաստանի կատարած դրական քայլերին։ Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,-ասել է Էրդողանը:

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

«Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա:

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Ընդգծելով, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային համագործակցության հարթակին և համագործակցության միջոցով Հայաստանի հետ խնդիրները հաղթահարելուն՝ Էրդողանն ասել է. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողանը փակագծեր է բացել

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ բոլոր գործընթացները շարունակելու են իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

https://armbloginfo.ru/որ-դեպքում-թուրքիան-կբացի-հայաստանի-հ/

Оставьте комментарий