Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը

Սիրիան աջակցում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշմանը, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին աջակցում է Նորին Գերազանցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը»,- ասել է Միքդադը։

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Սիրիան լիակատար համերաշխություն է հայտնում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ և կարծում է, որ ներկա պայմանները կօգնեն ամրապնդել համագործակցությունը։

«Մենք կհամագործակցենք նոր պետությունների հետ, որպեսզի խորացնենք համագործակցությունը նաև Ռուսաստանի հետ»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Նշենք , որ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուս ժողովրդին հայտնեց , որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը:

Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու Պուտինի որոշումը

Оставьте комментарий