
Կիպրական Swarmly ընկերությունը Poseidon կոչվող անօդաչու սարք է մշակել։ Նախկին զի-նվnրшկшնի կողմից հիմնադրված ընկերությունը նպատակ ունի դառնալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գլոբալ խաղացող՝ ռшզմшկшն և անվտшնգության նպատակներով, ինչպիսին է սահմանային հսկողությունը՝ Swarmly-ի առաջարկած լուծումներով՝ մրցելելու է թուրքական «Բայրաքթար»-ի հետ:

Swarmly-ն հիմնադրվել է 2018-ին և ավարտել է իր R&D ցիկլը 2019-ի կեսերին և արդեն ունի իր առաջին պայմանագրերը և պարտավորվել է մատչելի լուծումներ առաջարկել բարձր մրցակցային շուկայում:
Swarmly-ի տեսլականն է լինել էժան և հուսալի VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք) UAV լուծումների թիվ մեկ մատակարարը, որը սպասարկում է հաճախորդներին մшրտшվшրшկшն միջավայրերում, ինչպիսիք են սшհմшնային և ծովային պաշտպանությունը, ռшզմшկшն և անվտшնգության գործողությունները՝ հարմարեցված լուծումներով՝ մատչելի գնով:

Swarmly-ն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շուկայում՝ կենտրոնանալու է ցածր բյուջե ունեցող երկրների վրա և ծախսարդյունավետ լուծումների անհրաժեշտությամբ:
Ըստ ստեղծողների Անօդաչու թռչող սարքերի ավելի լայն շուկայում Swarmly-ի ամենամեծ մրցակիցը թուրքական «Բայրաքթարն» է, որը շուկայի մեծ մասնաբաժին է ձեռք բերել հատկապես 2020 թվականի Արցախում հակամարտությունից հետո: Սակայն թուրքական անօդաչու սարքերը զգալիորեն ավելի թանկ են, քան կիպրական Swarmly ընկերության առաջարկածները։ Swarmly համակարգերն արժեն մոտ 1-1,5 միլիոն եվրո մեկ հավաքածուի համար, մինչդեռ «Բայրաքթարն» արժե տասնյակ միլիոնավոր եվրո:

Swarmly-ն այժմ իր բոլոր սարքերը թարմացված 2-րդ տարբերակին թարմացնելու գործընթացում է: Այս պահին ընկերությունը հաճախորդների համար ստեղծել է տասնյակ սարքեր և ստեղծել են 4 նոր նախատիպ։
Արմեն Շահ
Կիպրոսը ստեղծում է ԱԹՍ, որը կգերազանցի թուրքական «Բայրաքթար» -ին . (տեսանյութ)