Կարո Փայլանը իր էջում տեղադրել է Հայոց այբուբենը և գրել . «Մեր մայրենին մեր պատիւն է»

Թուրքիայի մեծ մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ գրառում է արել Թվիթերում արևմտահայերեն և թուրքերեն , մասնավորապես գրելով:

«Մեր մայրենին մեր պատիւն է։ 21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ», Anadillerimiz onurumuzdur. 21 Şubat Dünya Anadil günü kutlu olsun… – գրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Կարո Փայլանը հայազգի քաղաքական գործիչ է Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է։

2015 թվականի ամռանը խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

Կարո Փայլանի հայկական ընտանիքը ծա գում է Մալաթիայից։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ անցել է Թուրքիայի Մեջլիս։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ։

Կարո Փայլանը իր էջում տեղադրել է Հայոց այբուբենը և գրել . «Մեր մայրենին մեր պատիւն է»

Оставьте комментарий