Ռուսաստանը պատասխանել է Թուրքիային , այն հրապարակման համար , որ «Ռուսաստանի 10 շրջանները թյուրքական հանրապետություններ են»

Ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից արձագանքում են թուրքական Քարար թերթի հրապարակումն, որտեղ Ռուսաստանի 10 շրջաններն անվանել էին «թյուրքական հանրապետություններ»:

Ռուսական Царьград հեռուստաալիքն արձագանքելով թուրքական պարբերականի հրապարակմանը, գրում է.

«Մենք իհարկե չենք կարող արգելել նման հրապարակումները թուրքական մամուլում: Մեր երկիրը չի հավակնում թյուրքալեզու երկրների հողերին, սակայն նրանք պատմականորեն մտնում են ռուսական ազդեցության գոտիների կազմում: Գոնե, թե աշխարհաքաղաքական և տնտեսական առումով, իսկ մշակութային առումով ձգտում են Ռուսաստանին:

Սակայն այս դեպքում մեր հեռուստաալիքը իրեն վերապահում է հիշեցնել Բյուզանդական կայսրության պատմական հողերի մասին, որի իրավահաջորդը հանդիսանում է հենց Ռուսաստանի Դաշնությունը: Այնպես որ, թե այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը , այնպես էլ թյուրքական հանրապետությունները մտնում են Ռուսական աշխարհի սահմանների մեջ»:

Ռուսաստանը պատասխանել է Թուրքիային , այն հրապարակման համար , որ «Ռուսաստանի 10 շրջանները թյուրքական հանրապետություններ են»

Оставьте комментарий