
Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից. Նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվ տանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:

Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել: Ընդգծվել է նաեւ պ ատերազմից հետո մնացած ռ ազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
https://armbloginfo.ru/լավ-լուրեր-եվրոպական-խորհրդարանից-նմ/