Հունաստանի վարչապետ. «ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»

ՆԱՏՕ-ն չպետք է Թուրքիային մյուս անդամներին հավասար վերաբերվի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Միցոտակիսը, ելույթի ժամանակ անդրադառնալով Թուրքիային, ասել է. «Հունաստանն իր ուժերի վրա վստահ երկիր է, սակայն Արևմուքն էլ պետք է հասկանա մի բան. ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատից են խոսում, մինչդեռ Թուրքիայի՝ դաշինքից դուրս զե-նք գնելը հակասում է դրան: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն Թուրքիային չպիտի վերաբերվի մյուս անդամների պես հավասար»:

Հունաստանի վարչապետը պնդել է նաև, որ Թուրքիան uպшռնnւմ է Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությանը:

Նշենք, որ արդեն ընդունված «Հունաստանի պաշտպանունակության բարձրացման մասին» օրենքով թույլ է տրվում Ֆրանսիայից գնել 6 «Rafale» կnր-ծшնիչ, 3 «Belharra» ֆրեգատ (ռшզմшնшվ) և տորպեդներ առկա սուզանավերի համար:

Ավելի վաղ Հունաստանը Ֆրանսիայի հետ 18 «Rafale» կnր-ծшնիչի գնման փաստաթուղթ էր ստորագրել, ինչի շրջանակներում 6 կnր-ծшնիչների խմբաքանակն արդեն մատակարարվել է Աթենքին:

http://slim.am/աշխարհ/16540651032108/

Оставьте комментарий