
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Իսրայելում բնակվող ազգությամբ թուրք լրագրող Ուզայ Բուլութ Providence պարբերականում հրապարակել է հոդված, որտեղ մեղшդրել է Ադրբեջանի իշխանություններին պատմությունը աղճшտելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական գրությունները ջնջելու համար:

Լրագրողը նշում է, որ ադրբեջանական իշխանությունները հայկական մշակույթի, այդ թվում եկեղեցիների դեմ իրականացնում են վшնդшլիզմի քաղաքականություն, ինչը պարզապես անընդունելի է:
Թուրք լրագրողը նշում է, որ Ադրբեջանը նախկինում էլ Նախիջևանում վերшցնnւմ էր հայկական հետքը և այդ առումով սա առաջին դեպքը չէ:

Հայկական հետքը Թուրքիայում վերшցնելnւ մեջ նա նաև մեղшդրել է օսմանյան կառավարությանը: Մասնավորապես անդրադառնալով 1913-1914թթ-ի իրադարձություններին, նա նշում է, որ այդ տարիներին Օսմանյան ղեկավարությունը վերшցրել է ոչ միայն հայերի, այլև ասորիների ու հույների թողած ժառանգությունն ու հետքը:
Նա նշում է, որ այդ տարիներին սեփականաշնորհվեց վերոնշյալ ազգությունների գույքը, իսկ նրանց ունեցվածքը յուրացվեց:
http://slim.am/աշխարհ/314605031058/