
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Գժվելու այս տղան Տիգրան Արշակյանն է։ Տիգրանը այս դեկտեմբերին կդառնար 21 տարեկան։ Ժամկետային զինծառայող էր, Վարդենիկ գյուղից։ Տիգրանի պատմությունը շշմելու է։
44-օրյա պատերազմի օրերին Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Մի քանի օր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Տիգրանը ոտքից վիրավորվում է և հենց էդպես՝ վիրավոր, «ՈւԱԶ» մեքենայով իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Նույն օրը Տիգրանը բեկորային մահացու վիրավորում է ստանում: Ընկերները Տիգրանին տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: 4 օր Տիգրանը կոմայի մեջ էր ու էդպես էլ ուշքի չգալով, մահանում է։ Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել է։ Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել»։
http://www.asekose.am/am/post/erb-mayre-gnacel-er-tigranin-tesakcelou—ordin—linelov-komayi-mej—lsel-e-mor-caynn-ou-artasvel