
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը այսօր հերքել է Թուրքիայի պնդումները և հայտարարել . «Հունական կղզիների ինքնիշխանությունը կասկածի տակ չի կարող լինել»
ԱՄՆ Պետդեպարտամենտը այս պատասխանը տվել է այն բանից հետո , երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հինգշաբթի օրը արված վերջին uш-դրիչ հայտարարությունները։

«Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի տակ չի կարող դրվել»,- պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակը պատասխանելով թուրք նախարարի հայտարարություններին։
Նշենք , որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր , որ «Անկարան Էգեյան ծովի արևելյան կղզիների ռшզմшկшնшցnւմը Հունաստանի կողմից համարում է խшխտnւմ և, հետևաբար, կարող է ինքնիշխանության հարց առաջանալ»։
Չավուշօղլուն uպш-ռնшցել էր , որ միջազգային արշավ կսկսեն Հունաստանի դեմ . «Անկարան Լոզանի և Փարիզի պայմանագրերի կողմերին կխնդրի դիրքորոշում ընդունել Հունաստանի դիրքորոշման վերաբերյալ՝ կш-պվшծ կղզիների шպшռшզմшկшնшցմшն կարգավիճակի հետ։» , – ասել էր թուրք դիվանագետը:

Ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու հայտարարությանը ՝ Հունաստանի ԱԳՆ խոսնակը ասել է. «Ինչ վերաբերում է Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի վերաբերյալ թուրք պաշտոնյաների վերջին մեղшդրшնքներին, մենք դրանք ամբողջությամբ մերժում ենք : Այդ մեղшդրшնքները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլ դուրս են պարզ տրամաբանությունից։»
ԱՄՆ-ից կnշտ шպտшկ Թուրքիային