
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողներին ասել է, որ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը անցնելու է Հայաստանի տարածքով։ Փոխանցում է «Ինֆոտեկա 24-ը»:

«Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլ նաև ծրագրին մասնակցող բոլոր պետությունների համար։ Իրանը սպասում է տարանցիկ միջանցքի հետ կապված իրավական հարցերի ուսումնասիրության ավարտին»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա նաեւ ընդգծել է, որ այս միջանցքը ոչ մի կապ չունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ, որի մասին հաճախ են խոսում ադրբեջանական իշխանությունները։ Հայաստանի ղեկավարությունն իր հերթին մերժում է նման միջանցք ստեղծելու հնարավորությունը։
