«Իմ ընտրվելու դեպքում Ֆրանսիայում արգելվելու է նամազը և մզկիթը» . Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուր

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմուրը կրկին սուր հայտարարություն է արել, որ Ֆրանսիայի նախագահ դառնալուց հետո արգելելու է մզկիթները և նամազը երկրում։

«Ես չեմ ուզում լսել նամազի ձայնը, և եթե ես նախագահ դառնամ, այն այլևս չեմ լսվի Ֆրանսիայում»,- ասել է Էրիկ Զեմուրը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Զեմմուրն նման մի շարք հայտարարություններ է արել ։ Նա դեմ է Ֆրանսիայում մզկիթների աշխատանքին: Ըստ քաղաքական գործչի կարծիքով՝ Ֆրանսիայի քաղաքային լանդշաֆտը պետք է մնա քրստոնեաան եկեղեցիներով զարդարված։ «Ես դեմ եմ հսկայական մզկիթներին», – ասել է Էրիկ Զեմուրը:

Նշենք , որ Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդnվմnւնքnվ են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։

«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Սուփերհաբեր TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծшյրшհեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղաս-պանության հուշահամալիր կատարած այցին։

Հիշեցնենք Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրին իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Հայաստան: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր , որպես նախագահի թեկնածու։ 2021 թվականի Դեկտեմբերի 11-ից 14-ը Էրիկ Զեմմուրին Հայաստանում գտնվելով հայտարարեց. «Հայերը այն ժողովուրդն են, ովքեր շատ վաղուց եղել են Ֆրանսիայի ամենամոտ բարեկամը :»

Էրիկ Զեմմուրն նաև իր շտաբում հավաքված լրագրողներին ասել էր թե ինչու է ընտրել Հայաստանը . «Հին քրիստոնեական հողը հարգելու մեծ ցանկությամբ, որը ամբողջ աշխարհի քաղաքակրթության բնօրրանն է , որովհետև Եվրոպան հիմնադրվել է քրիստոնեության հիմքերի վրա , իսկ առանց քրիստոնեության չկա Եվրոպա և առավելևս չկա Ֆրանսիա , այ հենց այս պատճառով ես իմ առաջին այցը պետք է կատարեմ Առաջին Քրիստոնյա Երկիր ՝ Հայաստան»։

Նախագահի թեկնածուն նաև կարևորել է , որ իր ուղևորությունը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բшխ nւմների համատեքստում.

«Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն էր , որը ճանաչեց Հայոց ցեղաս պшնությունը , Ֆրանսիան նաև արտոնյալ տնտեսական հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ», ասում է նախագահի թեկնածուն, ում համար այդ այցը հնարավորություն է վերահաստատելու իր աջակցությունը վերջին uшր-uшփելի պшտերшզմի զ-nհ դարձած հայ ժողովրդին։

Նշենք , որ Էրիկ Զեմմուրի այցը Հայաստան, անհшնգստшցրել էր թուրքիային: Զեմմուրն ունի ակնհայտ հակաթուրքական տրամադրություններ: Էրիկ Զեմմուրը, ով նաև գրող և լրագրող է, բազմիցս կոչ է արել թուրքական իշխանություններին առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղաս պանությունը:

Թուրքական կայքերը նշում են, որ եթե Զեմմուրը հաղթի նախագահական ընտրություններին, ապա Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա:

«Իմ ընտրվելու դեպքում Ֆրանսիայում արգելվելու է նամազը և մզկիթը» . Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուր

Оставьте комментарий