Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. Զասի հայտարարությունը

Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. Զասի հայտարարությունը

Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. Զասի հայտարարությունը

Հավաքական անվ տանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարների մասին: «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ որոշակի զգուշավոր լավատեսություն կա կարգավորման շուրջ։

Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. Զասի հայտարարությունը

Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու Արցախ ռուսական խաղաղապահների մուտքից հետո իրավիճակը կայունացել է, դադարել է ա րյունահեղությունը: «Անշուշտ, լ արվածության օջախներ կան, և դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հ ենակետեր, դ իտակետեր։ Պարբերաբար կ րակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել է նա։

Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում. Զասի հայտարարությունը

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջև դրված է սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր, դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էականորեն ամրապնդել տարածաշրջանի անվ տանգությունը: «Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պ ատերազմի մի ամբողջ դարաշրջան և ուրիշ դարաշրջան է սկսվում։ Ես կարող եմ սխալվել այդ լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք ներկայումս արվում են խաղաղություն հաստատելու համար»,-ընդգծել է նա։

https://armbloginfo.ru/ես-այնտեղ-եղել-եմ-սեփական-աչքով-եմ-տեսե/

Оставьте комментарий