Հայաստան վերադարձան ևս 8 ռազմագերի․ հայտնի են նրանց անունները

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան. օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:

Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:

Շնորհակալություն մեր գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»:

Ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները:

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ»:

Ավելի վաղ այս մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովին:

Նշվում էր, որ նրանցից ոմանք 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմանային միջադեպի ժամանակ գերեվարված զինծառայողներն են։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանն էլ իր հերթին պետք է ադրբեջանական կողմին տեղեկության տրամադրի Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականների ու խաղաղ բնակիչների՝ ենթադրյալ զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին։

http://www.asekose.am/am/post/hayastan-veradarcan-es-8-razmageri-haytni-en-nranc-anounnere

Оставьте комментарий