Զեփյուռ Բատիկյանի ջանքերով Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվեց «Ուրարտու»-ի

Զեփյուռ Բատիկյանը տեղեկացնում է , որ Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» սրահը իր ջանքերով վերանվանվեց «Անատոլիա և Ուրարտու»-ի .

«Կարող եմ հպարտանալ իմ այս ձեռքբերումով, քանի որ կարողացա գործը գլուխ բերել և «Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում գոնե վերանվանել տալ «Անատոլիա և Ուրարտու» -ի։

Իհարկե ես կցանկանայի, որպեսզի այն կոչեին Հայաստան կամ Հայկական լեռնաշխարհ, բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը։ Շնորհակալ եմ առաջին հերթին լուսահոգի տիկին Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին, ով աջակցեց իմ այս նախաձեռնությանը, ինչպես նաև Մշակույթի նախարարին ու այն հայ և բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում ունեցան այս գործում։

Շնորհակալ եմ նաև Գագիկին Gagik-ին, ով օգնեց ինձ կազմակերպել ստորագրահավաքը, և այն 12.000 և ավելի անձանց, ովքեր մասնակցեցին ստորագրահավաքին։ Միասին մենք շատ բաների կարող ենք հասնել։» ,- գրել է Զեփյուռ Բատիկյանը:

Զեփյուռ Բատիկյանի ջանքերով Բրիտանական թանգարանում «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվեց «Ուրարտու»-ի

Оставьте комментарий