ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում ցուցադրվել է Հայոց Արքա Տիգրան Մեծի պատկերով թանկարժեք քար , որը վաճառվել է թանգարանին հայտնի կոլեկցիոների կողմից . (լուսանկար)

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի կերպարվեստի թանգարանը ներկայացրել է հազվագյուտ թանկարժեք քար ՝ Հայոց թագավոր Տիգրան Երկրորդ Մեծի փորագրված դիմապատկերով։ Փորագրությունը թվագրվում է մ.թ.ա 1-ին դարի կեսերին , քարի երկարությունը 14 մմ է։ Այս մասին տեղեկանում է SLIM news-ը:

Թանգարանի նկարագրության համաձայն՝ փորագրությունը ձեռք է բերվել 1900 թվականին Օսմանյան Թուրքիայի Զմյուռնիայում՝ Էդվարդ Փերի Ուորենի կողմից, ով 1901 թվականին թանկարժեք քարը վաճառել է Բոստոնի կերպարվեստի թանգարանին։

«Կարմիր հասպիս. Արքայից Արքա , Տիգրան Մեծ ։ Թագավորի գլխին հայկական թագավորական թագ է՝ հինգ գագաթներով։ Թագը ուրվագծված է կլոր կետերով։ Թագի վրա ութաթև աստղ է, որը շրջապատված է կենտրոնական շրջանով, որտեղ պատկերված են թռչուններ երկու կողմից (հնարավոր է արծիվներ) ետ դարձած դեպի աստղը։

Տիգրան Մեծին պատկերող գոհարներն ու մետաղադրամները բավականին տարածված են և գերթանկարժեք։ «Christies» աճուրդի տունը նմանատիպ արտեֆակտ է հրապարակել 2014-ին պատրաստված թանկարժեք քարի վրա , որտեղ փորագրված է Տիգրան Մեծի պատկերը։ Այդ արտեֆակտը թվագրվել է մ.թ.ա. մոտ 95-56 թվականներին։

http://slim.am/մշակույթ/465419501608/

Оставьте комментарий