
Մասնագետները Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով:

Փրկչի արձանի նախագիծը ներկայացնելու ամենակտիվ փուլն է , հետաքրքիր առաջարկներ , նոր լուծումներ ու նոր գաղափարներ : Մեր երկրի ու արտասահմանի մասնագետները , աշխատում են Հիսուս Քրիստոսի արձանի լավագույն տարբերակն ընտրելու ուղղությամբ:
Նախատեսված է , որ այն պետք է դառնա առաջին քրիստոնյա պետության նոր այցեքարտը: Գագիկ Ծառուկյանն իր նախաձեռնած աստվածահաճո գործին հետևում է ամենայն բծախնդրությամբ , ահա հերթականը:

Սա քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծն է : Հուշարձանային համալիրը մի քանի բաղադրիչ ունի , ներքևում մոմավառության համար առանձնացված վայր լինի , վերևում թանգարան: Հիսուսի արձանց բացի համալիրի տարացքում նաև 12 առաքյալների արձաններն են լինելու: Հեղինակն ասում է իրական հուշարձանային համալիրը մանրակերտից շատ քիչ է տարբերվելու:



Ավելի մանրամասն տեսանյութում
Քանդակագործ Արմեն Սամվելյանը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց 68 մետր ընդհանուր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծը . (տեսանյութ)