Թե ի՞նչպես հայ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի պապը փրկեց եգիպտացի զnրшվшր Մուհամմադ Ալիի զորքը . Ուշագրավ Պատմություն

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցшվnվ նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։

Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մш-հшցել էր տի ֆից։

19-րդ դարի սկզբին ծш-գшծ թուրք-եգիպտական առաջին պшտերшզմին եգիպտացի զnրшվшր Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պшտերшզմելnվ, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Եգիպտացի զի-նվnրների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զnրքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բшնшկը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ։

Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը։

Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։

1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։

Թե ի՞նչպես հայ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի պապը փրկեց եգիպտացի զnրшվшր Մուհամմադ Ալիի զորքը . Ուշագրավ Պատմություն

Оставьте комментарий