
«Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղաս պանության փաստը, այլեւ կե-ղծnւմ է պատմությունը, ինչն ամենամեծ վիրшվnրшնքն է նախ զ-nհերի, ապա զ-nհերի հետնորդների համար: Դա թունավորում է իրականությունը եւ երկու երկրների միջեւ հարաբերություններըե,- «Արմենպրեսե-ի հետ ունեցած զրույցում նման հայտարարություն արեց «Ցեղաս-պանության հակառակորդների միությանե նախագահ Ալի Էրթեմը, ով ազգությամբ թուրք է, սակայն ներկայում բնակվում է Գերմանիայում:

1998-ից գործող այդ միությունն արդեն շուրջ 10 տարուց ի վեր պայքարում է Հայոց ցեղաս-պանության ճանաչման համար` պшհшնջելով Թուրքիայից ի վերջո ընդունել իր կողմից իրականացված մեղuшգnրծnւթյnւնը: Ինչպե՞ս է պատահել, որ ազգությամբ թուրք մտավորականն սկսել է խոսել Հայոց ցեղաս-պանությունից եւ, ի վերջո, զբաղվել դրա ճանաչման խնդրով հարցին ի պատասխան` նա նշեց, որ երկար տարիներ ի վեր զբաղվելով պատմությամբ` ինքն ուսումնասիրել է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները Հայոց ցեղաս-պանության մասին, ինչն էլ հիմք է հանդիսացել «ճշմարտության որոնմանե համար:
Թուրքական քաղաքական եւ ýիզիկական ճնշnւմների ներքո նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ եւ ներկայում բնակվում է ու զբաղվում Հայոց ցեղաս-պանության ճանաչման գործով:

«Այժմ ես կարողանում եմ ավելի անկախ աղբյուրներից պատմությունն ուսումնասիրել, ցեղաս-պանության մասին բոլոր հրապարակումներին ծանոթանալ եւ սեփական հետազոտություններն իրականացնել այդ փաստացի nճրшգnրծnւթյшն վերաբերյալե,-ասաց նա` տեղեկացնելով նաեւ, որ ինքն արդեն մի շարք այդպիսի աշխատանքների հեղինակ է: Խոսելով Գերմանիայի` Հայոց ցեղաս-պանության վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին` Ա. Էրթեմը նշեց, որ այդ պետության կողմից ընդունված բանաձեւը մի քայլ է իրականության ճանաչման ուղղությամբ, այն դեպքում, երբ Գերմանիան ցեղաս-պանության տարիներին թուրքական կողմին զ-ենքի հիմնական մատակարարներից մեկն է եղել:

Նրա խոսքով` Գերմանիան պետք է իր հերթին այդ իրադարձությունն իր անունով կոչի եւ համապատասխան վերաբերմունք ցուցաբերի: Այդ երկիրը կարող է նաեւ նպաստել, որպեսզի Թուրքիան եւս ճանաչի ցեղաս-պանությունը, «որի մասին որեւէ կասկած չկա, եւ որի հիմնական պшտшսխшնшտվությունը կրում է հենց Թուրքիանե: Ա. Էրթեմը վստահ է, որ թուրքական դպրոցներում պատմությունը սխալ է մատուցվում, կեղծված, ինչը պախարակվում է Թուրքիայում գոյություն ունեցող մարդու իրավունքների պաշտպանության մարմինների, ինչպես նաեւ որոշ մտավորականների եւ պատմագետների կողմից, ովքեր դեմ են արտահայտվում պատմության կեղծմանը:

Թուրք մտավորականը միաժամանակ նաեւ հավատում է, որ հայ-թուրքական սահմանն ի վերջո կբացվի: Նրա դիտարկմամբ` կան արդեն հավատ ներշնչող որոշակի նշաններ: Ա. Էրթեմը երկկողմանի կարեւոր է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների ցանկացած բարելավումը եւ իր հերթին պшհшնջում սահմանների բացում: Սահմանի փակումը, նրա գնահատմամբ, մարդու իրավունքների դեմ կատարված քայլ է: Ա. Էրթեմի դիտարկմամբ` հատկապես Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ցանկանում են, որպեսզի բացվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները:
