
Կրիշտիանու Ռոնալդուն հայկական արտադրության հուդիով է ներկայացել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ հանդիպմանը .

Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս օրերին Դուբայում է, հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, հանդիպմանը ներկայանալով հայկական արտադրության հուդիով։ Այս մասին տեղեկացնում է «Armsport»-ը:
«Ազատ մարդ» ապրանքանիշի համահիմնադիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանն է։

Նշենք , որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցույց է տվել, թե ինչպես է այս օրերին հանգստանում երեխաների հետ Դուբայում։ Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել սոցցանցերում։
