
Չնայած վшտ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։ Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

Թունջայ Օզքանը կոչ է արել անմջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։
https://vk.com/video345915922_456239473
Թուրքիայում հացի համար հերթերը գնալով դառնում են անծայրածիր . (տեսանյութ)