Հունաստանի Կրետե կղզու հայտնի փարոսը ,որը Թուրքիայից պարզ երևում է լուսավորվեց Հայոց եռագույնով

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Հունաստանի և Հայասատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիս-արևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։

Նշենք , որ Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»,- դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Նշենք , որ Հունաստանը այն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Երկու երկրներն էլ փոխադարձաբար ունեն դեսպանատներ համապատասխանաբար Երևանում և Աթենքում։

Հունաստանի Կրետե կղզու հայտնի փարոսը ,որը Թուրքիայից պարզ երևում է լուսավորվեց Հայոց եռագույնով

Оставьте комментарий