Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով . (տեսանյութ)

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։

Նշենք , որ երեկվանից Հունաստանի և Հայասատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հունաստանի մի շարք քաղաքներում և կղզիներում լուսավորվել են հայոց եռագույն դրոշը:

Հունաստանի Կրետե կղզու հայտնի փարոսը ,որը Թուրքիայից պարզ երևում է , երեկ նույնպես լուսավորվեց Հայոց եռագույնով:

Հունաստանը այն առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Երկու երկրներն էլ փոխադարձաբար ունեն դեսպանատներ համապատասխանաբար Երևանում և Աթենքում։

https://vk.com/video345915922_456239469

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով . (տեսանյութ)

Оставьте комментарий